ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Էրդողանը Թուրքիային «դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից»

Էրդողանը Թուրքիային «դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից»
04.09.2014 | 23:50

Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի գնահատմամբ, Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Բաքու կատարած այցով Թուրքիային «դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից»:
«Բաքվում Էրդողանը՝ Ալիևի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից», - թվիթերի իր միկրոբլոգում գրել է Սաղաթելյանը:
Էրդողանը երեկ Բաքվում հայտարարել էր, թե Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն, երբ հանգուցալուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ